HY/Prabhupada 0005 - Պրաբհուպադայի կյանքը 3 րոպեում



Interview -- September 24, 1968, Seattle

Լրագրող: Պատմեք մեզ խնդրեմ մի քիչ ձեր մասին. Որտեղ ՞ էք դուք սովորել. Ինչպես ՞ էք դարձել Կրիշնայի աշակերտը.

Պրաբհուպադա: Ես ծնվել եվ սովորել եմ Կալկաթայում. Կալկաթան - իմ հայրենիքն է. Ծնվել եմ ես 1896 թվականին եվ իմ հոր սիրելի երեխան էի, այդ պատճառով էլ ինձ համեմատաբար ուշ դպրոց ուղարկեցին. Այնուամենայնիվ ես ութ տարի սովորել եմ միջին դպրոցում. Չորս տարի տարրական դպրոցում , ութ տարի միջին դպրոցում. Չորս տարի քոլեջում. Հետո ես միացա Գանդիի ազգային շարժմանը. Սակայն երջանիկ առիթի կամքով 1922 թվականին ես հանդիպեցի իմ Գուրու Մահարաջին, իմ հոգեվոր ուսուցչին. Այդ ժամանակվանից ինձ հրապուրեցին նրա ուսուցումները, եվ այսպիսով աստիճանաբար ես հեռացա աշխարհիկ կյանքից. 1918 թվականին, երբ որ դեռ երրորդ կուրսի ուսանող էի ես ամուսնացա. Երեխաներ ունեցա. Ես բիզնեսով էի զբաղվում. Եվ 1954 թվականին ես թողեցի իմ ընտանիքը. Չորս տարի միայնակ էի. Հետո 1959 թվականին ես հրաժարված դաս ընդունեցի. Որից հետո ինձ նվիրեցի գրքեր գրելուն. Իմ առաջին գիրքն հրատարակվեց 1962 թվականին. Հետո էլի երեք գիրք. 1965 թականին ես ուղեվորվեցի ձեր երկիրը. Եվ արդեն 1965 թվականի սեպտեմբերին եկա այստեղ. Այդ ժամանակից ի վեր ես փորձում եմ Կրիշնա գիտակցություն քարոզել Ամերիկայում,Կանադայում եվ Եվրոպայի երկրներում. Եվ աստիճանաբար կենտրոններ են բացվում. Աշակերտների թիվն աճում է. Կտեսնենք, հետո ինչ կլինի.

Լրագրող: Ինչպես դարձաք աշակերտ ? Ինչին ՞ էիք հետեվում , եվ ով ՞ էիք դուք , մինչ աշակերտ դառնալը.

Պրաբհուպադա: Նույն սկզբունքն է, ինչի մասին ես ասել էի - հավատ. Իմ ընկերներից մեկն ուղղակի քաշեց ինձ իմ հոգեվոր ուսուցչի դասախոսությանը. Այն ամնը ինչի մասին նա ինձ ասեց, ցնցեծ ինձ. Նա իմ հոգում սերմ ներդրեց.