HY/Prabhupada 0007 - Կրիշնան կապահովի այն ամենով, որը անհրաժեշտ է ձեզ



Lecture on SB 1.5.22 -- Vrndavana, August 3, 1974

Բրահմանանդա: "Բրահմանը" չպետք է ինչ որ մեկի համար աշխատի.

Պրաբհուպադա: Ոչ. Նա ավելի շուտ սովից կմահանա, քանց թե կաշխատի ինչ որ մեկի համար. Այսպիսին է "բրահմանի" բնությունը. "Կշատրյաներինը" ու "վաիշյաներինը" նույնպես. Միայն "շուդրան" . "Վայշյան" բիզնես կբացի. Նա ինչ որ բիզնես կբացի. Կա այդպիսի ցուցադրական պատմություն. Շատ առաջ, կար մի միստր Նանդի Կալկաթայում նա եկավ իր ընկերոջ մոտ եվ նրան խնդրեց մի քիչ կապիտալ իր բիզնեսի համար.

Այդ ժամ նա հարցրեց ընկերոջը: Դու "վայշյա" ես ՞ կոմերսանտ ՞

"Այո".

"Եվ դու գումար ես խնդրում ինձանից ՞ Փողը ամենուր Է. ՈՒղղակի վերցրու իրեն".

"Բայց ես չեմ տեսնում նրան".

"Չես ՞ տեսնում. Ինչպես ՞ է դա."

"Ահա այնտեղ. Մահացած մուկ է այնտեղ."

"Դա-քո կապիտալն է".

Նայեցեք.

Այն օրերում Կալկաթայում խիստ ժանտախտ էր տարածվել. Տեղի իշխանությունները պարգեվ հայտարարեցին ,երկու " աննա էր", ամեն մի մահացած մկան համար. Միստր Նանդան մահացած մկանը վերցրեց եվ հանձնեց ադմինիստրացիային. Եվ իրեն երկու "աննա" վճարեցին. Այդ երկու "աննայով" նա մի քանի փթած բետելի ընկույզ գնեց, մաքրելով նրանց, վաճառեց չորս կամ հինգ" աննայով". Այսպիսով ինքն աստիճանաբար հարստացավ. Իր ընտանիքի անդամներից մեկը մեր հոգեվոր եղբայրն էր.Նանդայի ընտանիքը. Այդ Նանդիի ընտանիքը մինչեվ հիմա չորս-հինգհարյուր մարդ է կերակրում ամեն օր. Մեծ ազնվական ընտանիք է. Այդ ընտանիքում կա օրենք, ըստ որի ամեն մի ծնված երեխայի համար , նրա հաշվին դնում են բանկում հինգ հազար ռուպի. Եվ ամուսնության ժամանակ նրանք կարող են տնօրինել այդ գումարները ավելացվաց տոկոսների հետ միասին. Ոչ մի ուրիշ ձեվով այդ կապիտալը չի կիսվում. Եվ ամեն մեկը այդ ընտանիքում , կերակուր եվ ապրելատեղ է ստանում. Դա իրենցն Է... Բայց ի սկզբանե ընտանիքի հիմնադիրը, Նանդին, սկսեց բիզնեսը մահացած առնետից կամ մկանից.

Դա փաստ է, դա իրականում այդպես է, եթե որևե մեկը ցանկանում է անկախ ապրել... Կալկաթայում ես դա նկատել եմ. Նույնիսկ աղքատ "վայշյաները" առավոտյան դալ են վերցնում, պարկով դալ վերցնելով դռնե դուռ են գնում. Դալը բոլորին է պետք. Այսպիսով առավոտյան նա վաճառում է իր դալը, իսկ երեկոյան նա մի կանիստր կերոսին է վերցնում. Երեկոյան կերոսին բոլորին է պէտք. Մինչեվ հիմա դա Հնդկաստանում կարելի է տեսնել... Ոչ ոք աշխատանք չի փնտրում. Ամեն մեկը վաճառում է այն ամենն ինչ որ ունի. Գետնընկույզ ընկույզ,արախիս . Ամեն մեկը ինչ որ բան է անում. Վերջի վերջ Կրիշնան հոգ ե տանում մեր բոլորի համար. Սխալ է մտածել , որ ինչ որ ղեկավար աշխատանքի վայրում մեզ միջոցներ է տալիս մեր գոյությունը պաշտպանելու համար. Ոչ. Շաստրաները սովորեցնում են : " Էկո բահունամ յո վիդադհատի կաման". Հավատ դեպի Կրիշնան. Հավատ , որ ինձ Կրիշնան է կյանք տվել, Կրիշնան Է ինձ այստեղ ուղարկել, նշանակում է Ինքը կհոգա իմ մասին. Արի -կլինի ես ինչ որ բան անեմ համապատասխան իմ ընդունակությունների, որոնց շնորհիվ , Կրիշնան կապահովի այն ամենով ինչն անհրաժեշտ է ինձ .