HY/Prabhupada 0008 - Կրիշնան հաստատում է,որ Նա- մեր բոլորի հայրն է
Janmastami Lord Sri Krsna's Appearance Day Lecture -- London, August 21, 1973
Համենայն դեպս Հնդկաստանում մեծ աձնավորությունները,սրբերը,իմաստունները եվ «աչարյաները» մեծ ուշադրությամբ պահապանում էին այս հոգեվոր գիտելիքը աջակցելով նրա ամբողջությանը. Իսկ մենք չենք օգտվում դրանից. Սխալ է մտածել, որ այդ «շաստրաները» եվ ուսուցումները միայն հնդիկների, հինդուների կամ «բրահմանների» համար է.Ոչ. Նրանք բոլորի համար են. Որովհետեվ Կրիշնան հաստատում է:
- Սարվա յոնիշու կաունտեյա
- սամբհավանտի մուրտայահ յահ
- տասամ մահադ բրահմա յոնիր
- ահամ բիդժա-պրադահ պիտա
- (BG 14.4)
Կրիշնան հաստատում է, որ Նա -մեր բոլորի հայրն է. Այդ պատճառով ել Նա շատ է ցանկանում, որպիսի մենք բոլորս լինենք երջանիկ, ապրենք խաղաղ. Ինչպես որ ամեն մի հայր իր որդուն ցանկանում է տեսնել երջանիկ եվ այս կյանքում հարմարված. Այդպես ել Կրիշնան ցանկանում է տեսնել մեզանից ամեն մեկին երջանիկ եվ ապահով վիճակում. Այդ պատճառով ել Նա մերթ ընդ մերթ գալիս է. «Յադա յադա հի դհարմասյա գլանիր բհավատի» (BG 4.7). Սա Է Կրիշնայի գալստյան նպատակը. Կրիշնայի ծառաները, Կրիշնայի նվիրյալները պետք է վերցնեն իրենց վրա Կրիշնայի առաքելությունը. Նրանք պետք է վերցնեն Կրիշնայի առաքելության գործը. Չայտանյա Մահապրաբհուն այսպես Էր ուսուցանում:
- Ամարա ագյայա գուրու հանա տարա էի դեշա
- յարե դեկհա տարե կահա կրիշնա-ուպադեշա
- (CC Madhya 7.128)
«Կրիշնա- ուպադեշա». ՈՒղղակի փորձեք քարոզել այն, ինչը Կրիշնան ասել է Բհագավադ-Գիտայում. Դա ամեն մի հնդիկի պարտականությունն է. Չայտանյա Մահապրաբհուն ասում է:
- Բհարատա-բհումիտե մանուշյա ջանմա հաիլա յարա
- ջանմա սարտհակա կարի պարա-ուպակարա
- (CC Adi 9.41)
Այսպիսով, հնդիկները նախատեսված են «պարա - ուպակարայի» համար. Հնդիկները ուրիշներին շահագործելու համար չեն նախատեսված. Դա հնդիկների գործը չէ. Հնդկաստանի պատմությունը- դա միայն «պարա-ուպակարա» է. Եվ անցյալում աշխարհի բոլոր կողմերից մարդիկ գնում էին Հնդկաստան, որպիսի իմանան, ինչ է իրենից ներկայացնում հոգեվոր կյանքը. Նույնիսկ Հիսուս Քրիստոսը գնացել էր այնտեղ. Եվ Չինաստանից, եվ ուրիշ երկրներից նույպես. Այսպիսին է պատմությունը. Իսկ մենք մոռանում ենք մեր սեփական ժառանգությունը. Այդքան մենք քարացած ենք սրտով. Կրիշնա գիտակցության մեծագույն շարժումը զարգանում է ամբողջ աշխարհւմ, իսկ մեր հնդիկները կոշտ մարդիկ են, մեր կառավարությունը նույնպես. Նրանք չեն ընդունում. Սա մեր դժբախտությունն է. Սա Չայտանյա Մահապրաբհուի առաքելությունն է. Նա ասում է, որ ամեն մի հնդիկ, « բհարատա բհումիտե մանուշյա ջանմա», եթե նա մարդ է ապա պարտավոր է իր կյանքը կատարելության հասցնել, օգտվելով Վեդայական ժառանգության առավելություններից, եվ տարածել այս գիտելիքը ամբողջ աշխարհում. Սա է« պարա-ուպակարան». Հնդկաստանը ընդունակ է դրան. Իրականում մարդիկ շնորհակալ են. Ջահել եվրոպացիները, ամերիկացիները ընդունում են սա մեծագույն շնորհակալությամբ... Ես ամեն օր տասնյակ նամակներ եմ ստանում, առ այն մասին, թե ինչ բարիք է բերում մարդկանց այս շարժումը. Սա իրականում այսպես է. Այս շարժումը կյանք է ներշնչում մարդկանց մեջ. Այսպիսով, ես սրտանց խնդրում եմ հնդիկներին, հատկապես Նորին Մեծությանը, սիրալիր կերպով համագործակցել այս շարժման հետ եվ փորձել դարձնել հաջողակ սեփական եվ նաև մյուսների կյանքը. Սա է Կրիշնայի առաքելությունը, Նրա հայտնության նպատակը. Շատ շնորհակալութուն.