HY/Prabhupada 0009 - Գողը,որը դարձավ նվիրյալ
Lecture on SB 1.2.12 -- Los Angeles, August 15, 1972
Կրիշնան ասում է Բհագավադ-Գիտայում: «Նահամ պրակաշահ սավրասյա յոգա մայա-սամավրիտահ» (BG 7.25). Ես տեսանելի չեմ բոլորի համար. «Յոգամայան» թաքցնում Է Ինձ. Այդ ժամանակ ոնց ՞ է հնարավոր Աստծուն տեսնել Սրիկաները գոռում գոչում են , ցույց տվեք ինձ Աստծուն. Դուք ինքներդ տեսել ՞ եք Նրան. Աստված ուղղակի խաղալիք է դարձել. Եվ նրանց ասում են , ահա ձեզ Աստվածը. Ինչ որ մեկը համարվում է Նրա մարմնավորումը. «Նա մամ դուշկրիտինո մուդհահ պրապադյանտե նարադհամահ» (BG 7.15). Նրանք մեղսագործներ են, սրիկաներ , հիմարներ եվ ցածրագույն մարդիկ. Եվ դեռ խնդրում են ցույց տալ իրենց Աստծուն. Բայց ինչպիսի ՞ արժանիքներ ունեն նրանք, որպիսի Աստծուն տեսնեն. Դրա համար հատկություններ են հարկավոր. Ինչպիսի ՞ «Տաչ չհրադդադհանա մունայա» (SB 1.2.12). Ամենից առաջ պետք հավատ ունենալ. Հավատալ. «Շրադդադհանահ». Պետք է իրականում շատ ցանկանալ տեսնել Աստծուն. Ոչ թե հետաքրքրասիրությունից, հեշտորեն տեսնել Նրան. Կախարդական ձեվով. Ոնց որ թե Աստված-դա մագիկ ֆոկուս է. Ոչ. Սա շատ ավելի լուրջ է. Դե լավ, եթե Աստված կա ... Եթե մեզ ցույց կտան , եթե մեզ տեղեկացնում են Աստծու մասին... Սկզբում ցույց տվեք Նրան, հետո կհավատամ.
Այդ կապակցությամբ պատմում են այսպիսի մի պատմւթյուն. Նա շատ ուսուցողական է. Փորձեք լսել այս պատմությունը. Մի պրոֆեսիոնալ ասմունքող , կարդալով բանաստեղծություններ Բհագավատամից, նկարագրում էր Կրիշնային, զարդարված շքեղորեն թանկարժեք զարդերով, Նա ուղղորդվում էր դեպի անտառ կովերին արածացնելու. Այդ հավաքին մի գող էր մասնակցում. Եվ լսելով այդ մասին գողը որոշեց գնալ Վրինդավան եվ կողոպտել տղային, որը զբոսնում է անտառում , զարդարված թանկարժեք զարդերով. Լավ կլինի ես գնամ այնտեղ, այդ երեխային բռնեմ եվ հափշտակեմ նրա բոլոր զարդերը. Այդպիսին Էին նրա մտադրությունները. Այսպիսով նա լրջորեն որոշել Էր գտնել այդ տղային, որպեսզի, մի հրաշալի գիշերվա մեջ դառնա միլիոնատեր. Օ , ինչքան զարդեր կան! Եվ նա ուղեվորվեց այնտեղ. Նրան ինչ գնով էլ լինի պետք էր տեսնել Կրիշնային. Նա լցված էր վճռականությամբ, եվ այդ վճռականությունը թույլ տվեց նրան տեսնել Կրիշնային Վրինդավանում. Նա տեսավ Կրիշնային այնպիսին , ինչպես Նրան նկարագրել էր այն Բհագավատամի ասմունքողը . Եվ նա տեսնելով , գեղեցիկ տղային, զարմանահրաշ Կրիշնային սկսեց քծնվել. Նա հույս ուներ քծնանքի օգնությամբ ձեռք բերել բոլոր զարդերը. Վէրջի վերջո նա գործի անցավ. «Տուր ինձ խնդրում եմ մի քանիսը քո զարդերից. Դու առանց դրանց էլ հարուստ ես. «Ոչ, ոչ, ոչ.Դու... Իմ մաման կբարկանա. Ես չեմ կարող...» Այսպիսով Կրիշնան պատասխանեց երեխայի նման. Իսկ գողի ցանկությունն դրանից էլ ավելի ուժգնացավ. Եվ այդ ժամանակ ...Կրիշնայի հետ շփվելու ընթացքում , գողը մաքրվեց. Վերջի վերջո Կրիշնան համաձայնվեց զարդերը տալ նրան. Եվ գողը դարձավ նվիրյալ. Միանգամից դարձավ. Որովհետեվ , Կրիշնայի հետ շփման արդյունքում...
Այսպես թե այնպես, պետք է մեզ ինչ որ բան կապի Կրիշնայի հետ . Ցանկացած ձեվով. Եվ այդ ժամանակ մենք կմաքրվենք.