HY/Prabhupada 0010 - Մի փորձեք նմանակել Կրիշնային

Revision as of 17:52, 1 October 2020 by Elad (talk | contribs) (Text replacement - "(<!-- (BEGIN|END) NAVIGATION (.*?) -->\s*){2,15}" to "<!-- $2 NAVIGATION $3 -->")
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)


Lecture on SB 7.9.9 -- Mayapur, February 16, 1976

Կրիշնա... Այդ տասնվեց հազար կանայք. Ինչպես՞ նրանք դարձան Նրա կանայք. Դուք գիետեք ՞ պատմությունը այն մասին , թե ինչպես տասնվեց հազար գեղեցիկ արքայադուստրերը առեվանգվել էին ասուրի կողմից. Ինչպես՞ Էր այդ «ասուրի» անունը. Բհաումասուրա ՞ Ոչ ՞ Այո. Թագուհիները աղոթում էին Կրիշնային: « Մենք տառապում ենք, առեվանգված լինելով այս սրիկայից . Խնդրում ենք, փրկիր մեզ». Եվ Կրիշնան եկավ , որպիսի փրկի նրանց. Բհաումասուրան սպանվեց , իսկ բոլոր աղջիկները ազատագրվեցին. Բաց ազատագրումից հետո էլ նրանք շարունակում էին կանգնած մնալ այնտեղ. Կրիշնան ասաց նրանց: «Գնացեք ձեր տները , ձեր հայրերի մոտ». Նրանք պատասխանեցին: «Մենք առեվանգվեցինք , եվ հիմա ոչ ոք մեզ հետ չի ամուսնանա». Հնդկաստանում մինչ հիմա այսպիսի օրենք գոյություն ունի. Եթե ստացվում է որ ջահել աղջիկը լքում է իր տունը մեկ կամ երկու օր, այդ ժամանակ ոչ ոք նրա հետ չի ամուսնանա. ոչ ոք նրա հետ չի ամուսնանա. Նա արդեն անմաքուր է համարվում. Այս ավանդույթը մինչեվ հիմա կա Հնդկաստանում. Այսպիսով, արքայադստրերը առեվանգվել էին բազմաթիվ օրերի եվ նույնիսկ տարիների ընթացքում, այդ պատճառով էլ նրանք դիմեցին Կրիշնային: «Մեզ մեր հայրերը չեն ընդունի, եվ ոչ ոք մեր հետ չի ամուսնանա». Այդ ժամ Կրիշնան սրտացավ մտածեց նրանց անելանելի վիճակի մասին. «Թեկուզ եվ նրանք ազատագրված են, տեղ չունեն գնալու». Այդ ժամ Կրիշնան...Նա շատ ողորմած է, «բհակտա վատսալա». Նա հարցրեց: «Ինչ ՞ եք դուք ցանկանում». Այդ ժամ...Նրանք ասացին: «Ընդունի մեզ. Թե չե մենք չգիտենք ուր գնանք». Կրիշնան միանգամից համաձայնվեց. Այդպիսին Է Կրիշնան. Դա այնպես չէր , որ Նրա տասնվեց հազար կանայք մի ճամբարում Էին ապրում. Նա անմիջապես տասնվեց հազար պալատ կառուցեց. Քանի որ Նա ընդունեց արքայադստրերին ինչպես Իր կանանց, ապա նրանք պետք է ապահոված լինեին համապատասխան Նրա դիրքի, ինչպես Նրա թագուհիները. Ոչ թե այնպես, քանի որ նրանք ապաստարան չունեն , կարեվոր չէ ինչպես են նրանց ապահովելու, մեկ է իրենք ոչ մի տեղ էլ չունեն. Ոչ. Խորագույն հարգանքով, ինչպես որ ընունված է թագուհիների հանդեպ, Կրիշնայի կանանց հանդեպ. Նա նույնպես մտածում էր այն մասին, որ նրանք տասվեց հազար են... «Եթե Ես մենակ լինեմ , ապա Իմ կանայք չեն կարող հաճախ տեսնել Ինձ. Ամենքը ստիպված կլինեն տասնվեց հազար օր սպասել , որպիսի տեսնեն իր ամուսնուն. Այսպես չի կարելի». Եվ Նա իրեն տարածեց տասնվեց հազար Կրիշնաների. Այսպիսին է Կրիշնան. Սրիկաները մեղադրում են Կրիշնային ,որ Նա անբարոյական վարք ունի. Բայզ Նա մեր նման չէ. Դուք նույնիսկ մեկ կնոջ չեք կարող ապահովել, իսկ Նա ապահովում է տասնվեց հազար իր կանանց տասնվեց հազար պալատներով եվ տասնվեց հազար Իր ձեվերով. Բոլորը բավարարված էին . Այսպիսին է Կրիշնան. Մենք պետք է հասկանանք թե ինչպիսին է Կրիշնան. Մի փորձեք նմանակել Կրիշնային. Սկզբում փորձեք հասկանալ թե ով ՞ է Նա.